Ստեփան Մարգարյան
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Մարգարյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Մարգարյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1960[1] (64 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Stepan Margaryan Վիքիպահեստում |
Ստեփան Գրիգորի Մարգարյան (Ղարագեբակյան) (ծնվ. 26 հոկտեմբերի, 1960, գ. Էխտիլա, Ախալքալաքի շրջան, Վրացական ԽՍՀ), ՀՀ քաղաքական և պետական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1981 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ մաթեմատիկոսի մասնագիտությամբ։
- 1986 թ. ավարտել է ՀԽՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնի ասպիրանտուրան։ Գիտական երեք հոդվածի հեղինակ է։
Աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1981-1983 թթ. - աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում որպես ճարտարագետ-ծրագրավորող։
- 1987-1992 թթ. - աշխատել է ՀԽՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնում որպես կրտսեր գիտաշխատող։
- 1992-1994 թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի իշխանության տեղական մարմինների բաժնի վարիչ։
- 1994-2000 թթ. - ՀՀ հատուկ ծրագրերի պետական վարչության պետի առաջին տեղակալ։
- 2000 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական տարածաշրջանային և մերձավոր սփյուռքի հարցերով։
- 2008 թ. հունիսի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ 2008 թվականի հուլիսի 3-ից ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից[2]։
- 2000-2002 թթ. - ՀՀ Կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրացման վարչության պետի պաշտոնակատար։
Քաղաքական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1999 և 2003 թթ. մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին «Հզոր հայրենիք» կուսակցության համամասնական ընտրացուցակով։
- «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահն է։
- 2012 թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։
- 2012 թ. մայիսի 31-ին ՀՀ ԱԺ որոշմամբ ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[3]։ Պաշտոնավարել է մինչև 2017 թ․-ը։
- 2015 թ․ դադարեցրել է անդամակցությունը ԲՀԿ-ին։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախորդող Հովհաննես Մարգարյան |
ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյան 31 մայիսի 2012 - 2017 |
Հաջորդող |
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1097&lang=eng
- ↑ Ս. ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ